կարևոր
1604 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-21 21:19

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել։ Նիստն ընթանում է փակ ձևաչափով, մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կուսակցությունում վարչության նիստի գումարման և օրակարգի մասին տեղյակ են միայն վարչության անդամները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն է։ Վարչության անդամ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու այլ պաշտոնյաներ։