կարևոր
2490 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-21 20:44

ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել Դաշնությունում օտարերկրացիների իրավական կարգավիճակի մասին

ՌԴ նախագահի հրամանագիրը Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ ժամանակավոր կարգավորումների մասին ` պայմանավորված նոր կորոնավիրուսային վարակի հետագա տարածման սպառնալիքով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Միգրացիոն ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020թ-ի ապրիլի 18-ի N 274 հրամանով 2020թ-ի մարտի 15-ից հունիսի 15-ը դադարեցվել է հետևյալ գործընթացների ժամկետների հաշվարկը.

Ժամանակավոր կացության, ժամանակավոր կամ մշտական բնակության ժամկետները, գտնվելու կամ բնակության վայրում հաշվառման ժամկետները, եթե այդ ժամկետները սպառվում են նշված ժամանակահատվածում,

Վարչական վտարման, արտաքսման կամ ռեադմիսիայի մասին պայմանագրի շրջանակներում վերադարձման մասին որոշում ունեցող քաղաքացիների համար՝ ՌԴ տարածքը կամավոր լքելու ժամկետը,

Մի շարք փաստաթղթերի վավերականության ժամկետները, այդ թվում.
Վիզա, ժամանակավոր բնակության թույլտվություն, ելքի ժամկետի նշումով միգրացիոն քարտերը, փախստականի վկայականները, ՌԴ տարածքում ժամանակավոր ապաստանի մասին վկայականները, աշխատանքի թույլտվությունները։

Նշված ժամկետներում օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ չեն կայացվելու հետևյալ որոշումները.

ՌԴ տարածքում գտնվելու անցանկալիության մասին, վարչական վտարման մասին, արտաքսման մասին, ռեադմիսիայի մասին։

Հրամանագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով »,-նշված է հայտարարությունում։