կարևոր
2624 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-21 20:30

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, տարածվել է կենդանիներից և ոչ թե ստեղծվել լաբորատորիայում. ԱՀԿ

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, տարածվել է կենդանիներից և ոչ թե ստեղծվել լաբորատորիայում. ԱՀԿ

Ներկա պահին հասանելի փաստերը վկայում են, որ կորոնավիրուսն առաջացել է չղջիկների մոտ և «լաբորատոր պայմաններում չի ստեղծվել». փոխանցում է CNN-ը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Ֆադելա Չայիբը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:   

ԱՄՆ հետախուզության ու ազգային անվտանգության ոլորտի պաշտոնյաները հայտնել են, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ուսումնասիրում է հավանականությունը, որ նոր տեսակի կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի լաբորատորիաներից մեկից և ոչ թե շուկայից:

«Այս պահին, հնարավոր չէ ճշտությամբ որոշել կորոնավիրուսի տարածման աղբյուրը, որը հանգեցրել է  համավարակի: Այնուամենայնիվ բոլոր հասանելի փաստերը վկայում են, որ վիրուսը բնական կենդանական ծագում է ունեցել և աճեցված վիրուս չէ: Հավանաբար, այն տարածվել է չղջիկներից»,- ասել է ԱՀԿ խոսնակը: