կարևոր
2144 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-21 20:21

Հնդկաստանի արտգործնախարարը հայտնել է Հայաստան բժշկական օժանդակություն ուղարկելու մասին

Հնդկաստանի արտգործնախարարը հայտնել է Հայաստան բժշկական օժանդակություն ուղարկելու մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Ջայշանկարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս մասին հայտնելով նշել է, որ ակնկալում է, որ շուտով Հայաստան կհասնի Հնդկաստանից ուղարկված բժշկական օժանդակությունը։

«Ջերմ զրույց ունեցա եղբայրական Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Քննարկեցինք մեր բարեկամության ու համագործակցության ամրապնդումը, նույնիսկ այն ժամանակ, երբ պայքարում ենք կորոնավիրուսի խնդրի դեմ։ Գնահատում ենք Հայաստանի հոգատարությունը այնտեղ գտնվող հնդիկ ուսանողների նկատմամբ։ Ակնկալում ենք, որ մեր բժշկական օժանդակությունը շուտով կժամանի այնտեղ»,- գրել է Ջայշանկարը։

Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13 հազար 929 թեստ։ Ապաքինված պացիենտների թիվը 609 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ: