կարևոր
2242 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-21 20:08

Կոմունալ վճարների փոխհատուցման գումարը կարելի է ուղղել վարակի հաղթահարմանն աջակցության հաշվեհամարին

Կոմունալ վճարների փոխհատուցման գումարը կարելի է ուղղել վարակի հաղթահարմանն աջակցության հաշվեհամարին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11 և 12-րդ ծրագրերի՝  կոմունալ ծախսերի փոխհատուցման շահառուներն էլեկտրոնային փոստով կարող եմ դիմել գազի և էլեկտրաէներգիայի մատակակար ընկերություններին՝ իրենց կոմունալ վճարների փոխհատուցման գումարը կորոնավիրուսի հաղթահարմանն աջակցության հաշվեհամարին փոխանցելու համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմաթիվ նամակներ է ստանում ՀՀ այն քաղաքացիներից, որոնք, հանդիսանալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11 և 12-րդ ծրագրերի՝  կոմունալ ծախսերի փոխհատուցման շահառուներ, ցանկանում են հրաժարվել պետական աջակցությունից՝ հօգուտ սոցիալական աջակցության առավել մեծ կարիք ունեցող հայրենակիցների:

Տեղեկացնում ենք, որ նման ցանկության դեպքում քաղաքացին կարող էլեկտրոնային փոստի միջոցով դիմել մատակարար ընկերություններին (գազի դեպքում՝ [email protected] էլեկտրոնային հասցեով) և էլեկտրաէներգիայի դեպքում՝ [email protected] էլեկտրոնային հասցեով)՝ նամակին կցելով համապատասխան դիմում՝ ստորագրված, լուսանկարված կամ լուսապատճենված, ինչպես նաև՝ անձը հաստատող փաստաթղթի պատճեն:

Դիմումի օրինակելի ձև չկա, այն կարող է գրված լինել ազատ ոճով: Պարտադիր պահանջ է միայն ստորագրված լինելը:

Դիմումի առկայության դեպքում՝ բաժանորդի աջակցության գումարը՝ ամբողջապես կամ մասնակիորեն, կփոխանցվի գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվեհամարին»,- ասվում է հաղորդագրության մեջ: