Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը երկու օրվա ընթացքում 25 միլիոն դոլար է գնել արտարժույթի շուկայից։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ և այսօր Կենտրոնական բանկը 25 միլիոն դոլար է գնել արտարժույթի շուկայից»,-նշել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ ճգնաժամի պայմաններում դրամի նկատմամբ վստահությունը շարունակում է բարձր մնալ։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: