կարևոր
1534 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-21 18:45

Այսօր սպասվում է Արաբական Միացյալ Էմիրություններից 18 ՀՀ քաղաքացու վերադարձը Հայաստան

Այսօր սպասվում է Արաբական Միացյալ Էմիրություններից 18 ՀՀ քաղաքացու վերադարձը Հայաստան

Հայաստանի Հանրապետության 18 քաղաքացի Արաբական Միացյալ Էմիրություններից հայրենիք կվերադառնա այսօր։ Այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այսօր սպասվում է Արաբական Միացյալ Էմիրություններից մեր 18 քաղաքացու վերադարձը Հայաստան»,- ասաց Մնացականյանը։

Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար քաղաքացի։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: