կարևոր
4289 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-21 18:25

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա

«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջել են, որպեսզի ֆաբրիկան վերբացվի, որպեսզի իրենք կարողանան աշխատել։ Այս մասին հայտնում է News.am-ը։

Ըստ կայքի տեղեկությունների աշխատակիցներին բարկացրել է այն, որ ֆաբրիկայի ղեկավարությունը որոշել է եւս 1 ամիս երկարացնել աշխատանքի դադարը։

Դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանները։ Աշխատակիցներից մի քանիսին բերման են ենթարկել։