23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 21-ին` ժամը 10:52-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի տներից մեկի մոտակայքում գազատար խողովակից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տներից մեկը սնուցող գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11:03-ին, մարել՝ 11:25-ին: Այրվել է խողովակից արտահոսած գազը:
Մարտունու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի աշխատակիցները փակել են գազախողովակը սնուցող փականը և իրականացրել նորոգման աշխատանքներ: