16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Ռուսաստանում շուրջ 100 լրագրողի մոտ կորոնավիրուս է հաստատվել, մոտ 500 մարդ գտնվում է կարանտինի կամ ինքնամեկուսացման մեջ։ Այս մասին հայտնել է ՌԴ հաղորդակցության և կապի փոխնախարար Ալեքսեյ Վոլինը, հաղորդում է Риа Новости-ն։
«Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում մեր գործընկերների հետ: Մեզ մոտ շուրջ հարյուր լրագրողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Ցավոք, վերջերս Մոսկվայում գրանցվել է լրագրողներից մեկի մահվան առաջին դեպքը»,-նշել է Վոլինը։
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում կա կորոնավիրուսի գրանցված 52 763 դեպք: Այս պահին ապաքինվել է 3 873 մարդ, մահացել՝ 456-ը: