կարևոր
1834 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-21 16:25

ՊՍԺ-ը հետաքրքրված է Լակազեթով

ՊՍԺ-ը հետաքրքրված է Լակազեթով

Ֆրանսիական ՊՍԺ-ը հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստով: Այս մասին գրում է ֆրանսիական La Sport-ը: 

Ըստ պաբերականի, Ֆրանսիայի բազմակի չեմպիոն ՊՍԺ-ն իր կազմում ուզում է տեսնել «զինագործներից» Ալեքսանդր Լակազեթին: Վերջինս կարող է փոխարինել Էդիսոն Կավանիին:

Լակազեթը ժամանակին հանդես է եկել ֆրանսիական «Լիոն»-ի կազմում, իսկ լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2017 թվականին:

Այժմ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիգա 1-ում հանդես եկող ակումբների մեծամասնությունն այն կարծիքին է, թե թիմերը չեն կարող խաղալ՝ մինչ ստեղծված իրավիճակի կարգավորվելը։ Թիմերը կարող են նորից շարունակել առաջնությունը հուլիս, օգոստոս ամիսներին, լավագույն դեպքում հունիսի երկրորդ կեսին: Այս պահի դրությամբ ակումբները հսկայական գումարային կորուստներ են կրում: