«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական ծրագրերի բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․
«Այսօր մի հիմար իբր լուր է տարածվել, որում կա նաեւ իմ անունը։ Ցավում եմ, որ լրագրությունը հասցրել են այս մակարդակի, երբ նույնիսկ լրագրողական պարկեշտություն չեն ունեցել զանգահարել ու ճշտել լուրի իսկությունը։ Այս հարցին ու ընդհանրապես արտահոսք կոչված այդ հիմարությանը կանդրադառնամ իմ երեկոյան «Անկեղծ ասած» ծրագրումս»։