կարևոր
1194 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-21 16:06

Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Թաթուլ Կրպեյանի 55-ամյակի կապակցությամբ

Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Թաթուլ Կրպեյանի 55-ամյակի կապակցությամբ

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 55-ամյակի կապակցությամբ։

«ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանն այսօր կդառնար 55 տարեկան:

ՀՀ ԵԿՄ վարչությունը փառաբանում է Արցախյան ազատամարտի հերոս զավակի հիշատակը: Թաթուլ Կրպեյանը եղել է Արցախյան շարժման երիտասարդական թևի սիրված առաջնորդներից, զանգվածային երթերի ու հանրահավաքների, նստացույցերի ու դասադուլների կազմակերպիչներից եւ ուսանողության շրջանում քարոզչություն իրականացնող առաջամարտիկներից մեկը: 1990 թվականին Թաթուլը տեսնելով, որ Արցախում վիճակը սկսում է վատթարանալ իր իսկ հիմնած զինված խմբով մեկնում է կռվի դաշտ: Հիմնական պայքարը մղում է Գետաշեն-Մարտունաշեն շրջանների ինքնապաշտպանության համար: Այստեղ Թաթուլը հաճախ էր կրկնում, որ «Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով»:

ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունը միշտ վառ կմնա բոլորիս հուշերում:

Մենք երկրապահներս, ազատագրական պայքարին մասնակիցներս ցավով, բայց հպարտությամբ ենք հիշում մեր ննջեցյալ մարտական ընկերներին: Եվ ամեն անգամ, ամեն մեկի մասին խոսելիս ցանկանում ենք վստահաբար ասել, որ ձեր կյանքի գնով պահած երկիրը, մեր բոլորիս արյան գնով փայփայած հայրենիքը այլեւս չի առերեսվելու պատմության այդ դաժան էջերին: Մենք միշտ միասնական ու համախմբված տեր ենք կանգնելու մեր պետությանը»: