կարևոր
2270 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-21 15:32

Բուլղարիայի իշխանությունները մեղմացնում են Սոֆիայի ելքի ու մուտքի սահմանափակումները

Բուլղարիայի իշխանությունները մեղմացնում են Սոֆիայի ելքի ու մուտքի սահմանափակումները

Բուլղարիայի իշխանությունները թույլատրել են մայրաքաղաք Սոֆիայի բնակիչներին ցանկացած ժամանակ դուրս գալ և ետ վերադառնալ իրենց անձնական ավտոմեքենաներով՝ հատուկ հայտարարագիր լրացնելու պայմանով: «ՌԻԱ Նովոսոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարությունը:

«Ապրիլի 21-ից սկսած, աշխատանքի նպատակով քաղաքացիները ցանկացած ժամանակ կարող են իրենց անձնական ավտոմեքենաներով դուրս գալ և վերադառնալ: Համապատասխան հայտարարագրում պետք է նշվի աշխատանքի վայրը, ինչպես նաև գործատուի հեռախոսահամարը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Սոֆիայի ելքի ու մուտքի սահմանափակումները մտցվել են ապրիլի 17-ից: Որոշումը կայացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Աշխատող քաղաքացիների տեղաշարժի համար սահմանվել էր երկու ժամ առավոտյան, երկու ժամ երեկոյան: Նշվել էր, որ արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:  

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։