01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իր մասնակցությամբ քննչական գործողության իրականացումը հետաձգելու հարցում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Նա տեղեկացրել է, որ COVID-19 համավարակով պայմանավորված՝ մանկահասակ երեխաների հետ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն նախաքննություն իրականացնող քննիչն իրեն կանչել է քննչական մարմին։ Բացի այդ, նա մանկահասակ երեխաների միակ խնամողն է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քաղաքացու բարձրացրած խնդիրը քննարկել է քննչական մարմնի հետ, և նախատեսվող քննչական գործողությունը հետաձգվել է։