կարևոր
894 դիտում, 11 ամիս առաջ --> 2020-04-21 14:41

Պետրոս Ղազարյանն ազատվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնից

Պետրոս Ղազարյանն ազատվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնից

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ափսոսանք է հայտնում ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարտավորված եղավ հրաժարական տալ։

«Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով նրա հրաժարականը։ Միաժամանակ Խորհուրդն իր գնահատանքն է հայտնում Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում արդյունավետ, պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար։

Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։

Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։ Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։

Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար», - նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք՝ Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն էր նշանակվել 2018 թ. դեկտեմբերի 17-ին:

Մինչ այդ նա երկար տարիներ աշխատում էր «Կենտրոն» հեռուստաընկերությունում, «Ուրվագիծ» հաղորդման հեղինակն ու վարողն էր: