24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Առողջացել է 89 քաղաքացի, փաստացի բուժվում է 140 հոգի, ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 4 դեպք»,- գրել է մարզպետը։
Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 13 հազար 929 թեստ։
Հայաստանում ապրիլի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 29-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 609։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ: