կարևոր
1304 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-21 13:42

ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Թաթուլ Կրպեյանի հիշատակին

ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Թաթուլ Կրպեյանի հիշատակին

Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ ապրիլի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ազգային հերոսի անունը կրող զբոսայգի, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Թաթուլ Կրպեյանի կիսանդրու մոտ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: