կարևոր
1290 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-21 12:53

Երկրաշարժ` Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում

Երկրաշարժ` Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում

Ապրիլի 21-ին, տեղական ժամանակով ժամը 10:08-ին (Գրինվիչի ժամանակով 06:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Թելավի քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.83և արևելյան երկայնության 45.810:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շնող գյուղում՝ 3 բալ և Ալավերդի քաղաքում՝  2-3 բալ ուժգնությամբ: