կարևոր
1292 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-21 12:39

Մեկ ամսում Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի

Մեկ ամսում Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի

Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։

Այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«Մարտի 14-ից Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։ Աշխարհագրությունը բավական լայն է»,- ասաց փոխնախարարը։

Ադոնցը նշեց, որ լինում են դեպքեր, երբ հայրենիք վերադառնալու գործընթացը ձգձգվում է, սակայն դա տեղի է ունենում օբյեկտիվ պատճառներով։ Փոխնախարարը արտերկրում գտնվող քաղաքացիներին հորդորեց հայրենիք վերադառնալու համար կապ հաստատել ՀՀ դեսպանությունների ու հյուպատոսությունների հետ։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: