կարևոր
2577 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-21 12:08

Նոր Մոսկվայում մեկ ամսում կառուցված հիվանդանոցն ընդունել է կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդներին

Նոր Մոսկվայում մեկ ամսում կառուցված հիվանդանոցն ընդունել է կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդներին

Նոր Մոսկվայի Վորոնովսկոյե բնակավայրում գտնվող ինֆեկցիոն հիվանդանոցը սկսել է կորոնավիրուսով հիվանդներ ընդունել, այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով հաղորդվում է քաղաքապետի եւ մայրաքաղաքի կառավարության պաշտոնական պորտալի հայտարարությանը:

Մեկ ամսվա ընթացքում կառուցված այս հաստատության բացումն արել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նրան տեսակապի միջոցով միացել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը։

Բժշկական կենտրոնի տարածքը կազմում է 80 հազար քառակուսի մետր, դրա տարածքում 40 հեկտարի վրա տեղակայվում են շուրջ 50 մեկհարկանի շինություններ, ինչպես նաեւ երկու-երեք հարկանի հանրակացարանների 14 սեկցիաներ:

Ներսում կարող է տեղակայվել 800 մահճակալ, անհրաժեշտության դեպքում կարող է ընդլայնվել մինչեւ 900:

«Մեկ օրում նոր հիվանդանոց է տեղափոխվել 20 հիվանդ։ Այսօրվա դրությամբ աշխատանքի են անցել ավելի քան 500 բուժաշխատողներ, եւ մենք շարունակում ենք մասնագետների հավաքագրումը»,- կայքում մեջբերված է Վ.Պ. Դեմիխովի քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սերգեյ Պերեկոդովի խոսքը:

«Հիվանդանոցը հեռու է քաղաքի կենտրոնից։ Այդ կապակցությամբ անձնակազմի համար համալիրի տարածքում կառուցել են հանրակացարան։ Սա թույլ կտա բժիշկներին ժամանակ չվատնել տուն հասնելու և վերադառնալու վրա։ Շենքում մեկ կամ երկտեղանոց համարներում կտեղավորվի մոտ 1300 մարդ»- նշվում է հաղորդագրության մեջ: