կարևոր
1149 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-21 11:41

Կարլսենը և Նակամուրան հաղթել են առցանց մրցաշարի երկրորդ տուրում

Կարլսենը և Նակամուրան հաղթել են առցանց մրցաշարի երկրորդ տուրում

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան երկրորդ տուրի առաջին խաղային օրվա պարտիաները:

Մագնուս Կարլսենը ոչ մեծ դժվարությամբ 2,5-1,5 հաշվով առավելության հասավ Ալիռեզա Ֆիրուջայի նկատմամբ: Մյուս զույգի պայքարում Հիկարու Նակամուրան 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց Անիշ Գիրիին:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան: