կարևոր
2240 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-21 10:53

Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները շարունակում են նվազել․ ՏՄՊՊՀ

Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները շարունակում են նվազել․ ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝  մայրաքաղաք Երևանում շարունակվում է  կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան: Ինչպես հայտնում են ՀՀ ՏՄՊՊՀ-ից, մասնավորապես՝ ապրիլի սկզբի համեմատ 1 կգ կարագի գինը նվազել է շուրջ 180, բուսական յուղինը՝ 45 դրամով: Հատկանշական է, որ նշված ապրանքատեսակների գները նույնիսկ ավելի ցածր են փետրվարի սկզբին արձանագրված գներից:

«Ընթացիկ ամսվա սկզբի համեմատ գնի փոքր-ինչ նվազում է արձանագրվել նաև ալյուրի գծով, սակայն այն դեռևս 10 դրամով գերազանցում է փետրվարի գինը: Հացի գինը դիտարկված ամբողջ ժամանակահատվածում փոփոխություններ չի կրել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում․