կարևոր
2863 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-21 10:49

Հայաստանում առաջիկա ամիսներին կմեկնարկի «Կառուցիր Հայաստան» նախագիծը

Հայաստանում առաջիկա ամիսներին կմեկնարկի «Կառուցիր Հայաստան» նախագիծը

Հայաստանում առաջիկա ամիսներին կմեկնարկի «Կառուցիր Հայաստան» նախագիծը:

Նախագծի նպատակն է մեր երկրում ստեղծել առաջին խելացի֊կանաչ համայնքները:
Համայնքների հայեցակարգը հիմնված է հայրենի երկրի բնապահպանական անաղարտության եւ երջանիկ ու նորարար քաղաքացու առողջ ապրելակերպի վրա:

Համայնքների գերխնդիրն է Հայաստանը դարձնել կայուն զարգացման միջազգային կենտրոններից մեկը, իսկ համայն հայությունը՝ հայաստանակենտրոն:

Այս առիթով պատրաստվել է նախագծի գաղափարախոսությունը ներկայացնող հարթակ՝
«Մեր հնարավոր ապագան» white paper-ը:

Գրքի խմբագիրն ու գործընկերները հանրությանը ներկայացնում են Համայնքների ստեղծման ուղեգիծը: Ցավոք, covid-19 համավարակի ծավալմամբ պայմանավորված, հետաձգվել է վերջինիս տպագիր տարբերակի հրատարակումը եւ մյուս հրապարակային միջոցառումները, սակայն 2020 թվականի ապրիլի 20-ից առցանց հասանելի են, թե վերոնշյալ գիրքը, թե համապատասխան կայքէջն ու սոցիալական հարթակները․ www.ourpossiblefuture.com:

Նախագծի հիմնադիրները բոլորին հրավիրում են առցանց ծանոթանալու «Մեր հնարավոր ապագան» white paper-ին եւ միանալու սոցիալական կայքերի համանուն էջերին: