24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ԱՀ գյուղատնտեսության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը վերահսկելու նպատակով շրջայց են իրականացրել ԱՀ Մարտակերտ և Մարտունի քաղաքներում: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
« Նշենք նաև, որ շրջվարչակազմերի ղեկավարների հրամանով ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք նույնպես վերահսկում են համայնքներում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարման ընթացքը:
Հանձնաժողովների կողմից համայնքներին տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր»: