կարևոր
1133 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-21 09:18

Դավիթ-Բեկ փողոցում ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

Դավիթ-Բեկ փողոցում ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

Ապրիլի 21-ին, ժամը 05։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ-Բեկ փողոցի թիվ 95 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Merсedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Մ., ծնված 1985 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորներ՝ Հովհաննես Ս.-ն (ծնված 1982 թ․) և Արմեն Մ.-ն (ծնված 1992թ․) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը և ուղևորները ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։

Հովհաննես Ս.-ն և Արմեն Մ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։