կարևոր
1884 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-20 23:51

Համալիր ստուգումներ՝ Եղեգնաձորի, Արմավիրի և Գյումրիի կայազորներում

Համալիր ստուգումներ՝ Եղեգնաձորի, Արմավիրի և Գյումրիի կայազորներում

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները համալիր ստուգումներ են իրականացրել Եղեգնաձորի, Արմավիրի և Գյումրիի կայազորներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ստուգվել են կայազորների զորամասերի ներքին ու պահակային վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակը և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքը: Ուսումնական զորամասերում ապագա կրտսեր հրամանատարների համար անցկացվել են մեթոդագործնական ու ցուցադրական պարապմունքներ:

Կայազորներում ընդ­հանուր վիճակը գնահատվել է լավ, իսկ առկա բացթողումների վերաբերյալ տրվել են անհրաժեշտ ցուցումներ: