կարևոր
1879 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-20 22:25

Ֆրանսիայի դեսպանությունը տալիս է #BarevlaFrance խորագրով առցանց մշակութային օրերի մեկնարկը

Ֆրանսիայի դեսպանությունը տալիս է #BarevlaFrance խորագրով առցանց մշակութային օրերի մեկնարկը

Մեկուսացման այս ժամանակաշրջանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը աշխատում է մշակույթը տնից հասանելի դարձնելու ուղղությամբ և տալիս է #BarevlaFrance խորագրով իր մշակութային օրերի մեկնարկը, որոնք ամբողջությամբ տեղի կունենան առցանց: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։

«Ամեն շաբաթ մեր ֆեյսբուքյան La Culture Française en Arménie էջում կներկայացնենք ֆրանսիական մշակութային հաստատությունների կողմից անվճար առաջարկվող ֆիլմեր, համերգներ, ներկայացումներ, ինչպես նաև գրականության, պատմության, մշակութային ժառանգության և ճարտարապետության վերաբերյալ միջոցներ: 

Կկազմակերպենք նաև բացառիկ հարցազրույցներ ֆրանս-հայկական մշակութային կյանքի գործիչների հետ: 

Ծրագիրը կհրապարակվի մեր La Culture Française en Arménie էջում ամեն երկուշաբթի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ստորև ներկայացված է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի դեսպանի՝ ծրագրի մեկնարկը ազդարարող տեսաուղերձը։