կարևոր
1277 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-20 20:59

Երևանի քաղաքապետի խորհրդականը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է նշանակվել

Երևանի քաղաքապետի խորհրդականը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահի հրամանով Կարեն Համբարձումյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Պարոն Համբարձումյանը բարձր կարգի իրավագետ է, մինչեւ այսօր զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:

Շուրջ մեկ տարվա համատեղ աշխատանքը նրա հետ ոչ միայն խիստ արդյունավետ էր, այլեւ հաճելի: Առիթ ունեցա համոզվելու, որ մասնագիտական որակները մարդկային առաքինությունների հետ համադրվելիս լավագույն արդյունքն են տալիս աշխատանքի մեջ: Կարեն Համբարձումյանի գրեթե մեկամյա անխոնջ աշխատանքից համայնքը շատ է շահել՝ արդյունքները բառացիորեն այս օրերին տեսնում ենք ու դեռ տեսնելու ենք: Վստահ եմ, որ Հանրապետության դատական համակարգի համար նրա ներկայությունը առողջարար կլինի: Բարի երթ, պատվելի պարոն դատավոր»,- գրել է նա։