29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Վրաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում իրականացրված հատուկ ուղևորափոխադրումների միջոցով՝ օդային ու ցամաքային ճանապարհով, ապրիլի 20-ի դրությամբ հայրենիք է վերադարձել 6 747 քաղաքացի: Ինչպես գրում է Aliq.ge-ն, տվյալները տարածում է Վրաստանի արտգործնախարարությունը։
Սրա հետ մեկտեղ, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչները արտերկրում օգնություն են ցուցաբերել երկրի 9 058 քաղաքացու:
Վրաստանի Արտաքին գործերի նախարարության կայքում COVID-19-ի տարածման պայմաններում արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիների օգնության մասին տեղեկությունը թարմացվում է ամենօրյա ռեժիմով:
Այս տվյալները երկու տիպի տեղեկություն են պարունակում՝ հայրենիք վերադարձող քաղաքացիների և արտերկրում օգնություն ստացած քաղաքացիների մասին վիճակագրություն:
Վրաստան վերադառնալու կամ օգնություն ստանալու համար քաղաքացին պետք է լրացնի էլեկտրոնային տեսքով հատուկ դիմում, որը հրապարակված է նախարարության կայքում: