«Азимут» ավիաընկերության իրականացրած Կրասնոդար-Երևան և Դոնի Ռոստով-Երևան չարթերային երկու թռիչքներով ապրիլի 19-ին և 20-ին Հայաստան են ժամանել ՀՀ 200 քաղաքացի: Այս մասին հատնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: Աղբյուրի փոխանցմամբ Հայաստան ժամանած քաղաքացիները 14 օր գտնվելու են պարտադիր կարանտինային ռեժիմում:
Այս օրերին արտերկրից Հայաստան ժամանել ցանկացող բազմաթիվ քաղաքացիներ կան, հիշեցնենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին գիշերում է 120-130 հայ, որոն այնտեղ գիշերել սկսել են ապրիլի 12-ից։