կարևոր
1289 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-20 18:51

Այգեզարդ համայնքում ավարտվել են փողոցների ասֆալտապատման աշխատանքները

Այգեզարդ համայնքում ավարտվել են փողոցների ասֆալտապատման աշխատանքները

ՀՀ Արարատի մարզի Այգեզարդ համայնքում ասֆալտապատվել է 2․1 կմ ճանապարհահատված։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Համայնքի փողոցները հիմնանորոգվել են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։ Այս պահին ընթացքի մեջ է Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ) ճանապարհահատվածի ասֆալտապատումը, որը նույնպես շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների ընթացքում։ Այս տարի վերոնշյալ ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվի նաև Նորամարգի ճանապարհահատվածը՝ մոտ 4 կմ երկարությամբ»,- գրել է Սարգսյանը։

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրով 2019 թվականին մարզում հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚ Տ-2-33-Դեղձուտ (1.36 կմ)‚ Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ) ճանապարհահատվածները: