05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Դոնի Ռոստով - Երևան չարտերային թռիչքի մասին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել․
«Հայտնում ենք, որ Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Азимут» ավիաընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ս/թ․ ապրիլի 20-ին տեղի ունեցավ Դոնի Ռոստովից դեպի Երևան չարտերային թռիչքը։
Նշյալ չվերթով Հայաստան է վերադարձել ՌԴ-ի հարավում գտնվող ևս 100 ՀՀ քաղաքացի։
Դոնի Ռոստովի հայկական համայնքի, համայնքի վարչության նախագահ Հարություն Սուրմալյանի և Գլխավոր հյուպատոսության ջանքերով ապահովվել է նշված չվերթով քաղաքացիների անվճար վերադարձը հայրենիք։
Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝
• Ռուսաստանի հարավում, մասնավորապես՝ Ռոստովի մարզում գտնվող այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր բախվել էին կացության հետ կապված խնդիրներին;
• վերջին շրջանում Գլխավոր հյուպատոսության կողմից տրամադրված կացարանում գտնվող քաղաքացիներին;
• մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին։
Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի»: