կարևոր
1926 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-20 18:39

Ապրիլի 13-ից 19-ը հայտնաբերվել է ոչ սթափ 43 վարորդ

Ապրիլի 13-ից 19-ը մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 34 մեքենա, որոնցից 11-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 42 մեքենա։

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 42 մեքենա։ 32 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 18, թաղանթապատված դիմապակիով` 27 տրանսպորտային միջոց։