18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
2020 թվականի ապրիլի 20-ին կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության, Սիրիայի Օգնության Խաչի և Հայ Ծերանոցի ղեկավար կազմի հետ համագործակցությամբ և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի օժանդակությամբ Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբն այցելեց մանկատան սաներին և միայնակ տարեցներին՝ փոխանցելու ստացված սննդային նվիրատվությունները և այլ անհրաժեշտ պարագաներ:
Հալեպում գտնվող ծերերի տանը օթևան գտած միայնակ ծերերը և մանկատան սաները ՀՀ մարդասիրական խմբի մշտական ուշադրության կենտրոնում են: Նրանց մշտապես սննդամթերք և բժշկական օգնություն է ցուցաբերվում: Մարդասիրական խմբի ղեկավարությունը հնարավորության սահմաններում շարունակելու է օգնել ծերերին և մանուկներին սննդի եւ կենցաղային այլ խնդիրների բարելավման համար: Մանկատան աշխատակիցներն ու երեխաները և Հայ Ծերանոցի ղեկավարը իրենց շնորհակալությունը հայտնեցին նվիրատուներին և ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչներին մշտական աջակցության համար: