Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 423 հազար 634-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 166 հազարը: Ապաքինվել է 636 հազար 187 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 764 հազար 265 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 40 հազար 565 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 200 հազար 210 է: Մեկ օրում 1500-ից ավելի նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը 20 հազար 852 է:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 178 հազար 972 է: Վարակից մահացել է 23 հազար 660 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 152 հազար 894 հաստատված դեպք, մահացել է 19 հազար 718 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 145 հազար 743 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 642 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 120 հազար 067 հաստատված դեպք: Մահերը 16 հազար 060-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 86 հազար 306-ի, մահացածների՝ 2 հազարից ավելի: Չինաստանին շրջանցել է Իրանը: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 83 հազար 505: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 209 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 747 ընդհանուր, 12՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 47 հազար 121 է: Այստեղ մեկ օրում 4 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 405-ի: Բելգիայում վարակվածների թիվը կազմում է 39 հազար 983 է, մահացածներին 5 հազար 828 է: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 39 հազար 144 է, Կանադայում՝ 35 հազար 056, Նիդերլանդներում՝ 33 հազար 405 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 399 դեպք կա, մահացել է 4 մարդ:
Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 6 հազար 781 է, մահացածներինը՝ 41: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 015, վարակի հետևանքով մահացել է 9-ը: Եգիպտոսում 3 հազար 144 հաստատված դեպք կա, մահացել է 239 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 1 995-ի, մահացածներինը՝ 9-ի: Իրաքում գրանցվել է 1 539 վարակվածության, 82 մահվան դեպքով: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 39-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: