կարևոր
1272 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-20 17:48

ԱԻՆ-ը 5 օրում 2654 անգամ վարակազերծում է կատարել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ԱԻՆ-ը 5 օրում 2654 անգամ վարակազերծում է կատարել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Արտակարգ իրավիճակների նախարարությունը  շարունակում է վարակազերծում իրականացնել հանրապետության բոլոր մարզերում և Երևանում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նույն կառույցն օրվա ընթացքում կարող է ախտահանման ենթարկվել մի քանի անգամ՝ կախված մարդկանց հոսքից։

Ամենօրյա վարակազերծումներ են արվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, խանութներում և այլն։

ԱԻՆ-ն աջակցում է հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում նաև բնակելի շենքեր են վարակազերծվում։

Ապրիլի 16-20-ը փրկարարները կատարել են 2654 վարակազերծում, որից 347-ը՝ Երևանում, 2307-ը՝ մարզերում։

Ախտահանվել են Ազգային ժողովի, ՀՀ դատախազության, մարզային քննչական վարչությունների շենքերը, Արարատի երկաթուղային կայարանը, ինչպես նաև բազմաթիվ այլ տարածքներ։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։ Ամենօրյա վարակազերծման են ենթարկում տրանսպորտային միջոցներն ու տեխնիկան։