01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին անցկացված 1606 հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում 20-ից ավելի անձանց միաժամանակյա ներկայությունը բացառելու նպատակով ոստիկանությունը հսկողություն է սահմանել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
«Ոստիկանության ծառայողների կողմից հսկողություն է սահմանվել միաժամանակյա 20-ից ավելի անձանց ներկայությունը բացառելու և սանիտարահամաճարակային կանոնների պահպանման նպատակով։ Հսկողություն է սահմանվել նաև արտերկրից ստացված 18 փակ դագաղի հուղարկավորության կարգի նկատմամբ է, ինչպես նաև 10 այլ միջոցառումների ընթացքում»,- նշել է Մհրյանը։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: