29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
ՀՀ ճանապարհային ոստիկանության կարգախմբերը կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման շրջանակներում իրականացրել են մի շարք միջոցառումներ: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ մուտք գործած բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների քանակը արտակարգ դրության օրերին եղել է 1271, որն իրականացվել է 1197 կարգախմբի կողմից։ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի կողմից համավարակի կանխարգելման շրջանակներում ՀՀ տարածքում իրականացվել է 106 տրանսպորտային միջոցի ուղեկցում»,- նշեց Մհրյանը։
Նրա խոսքով՝ «Զվարթնոց» օդանավակայանում սահմանափակվել է տրանսպորտային միջոցների տեղաշարժը և իրականացվել են ուղեկցումներ դեպի Վրաստանի Հանրապետություն և մեկուսացման վայրեր։ 8 անգամ սահմանափակվել է տրանսպորտային միջոցների տեղաշարժը 16 կարգախմբի միջոցով։ Դեպի Արցախի Հանրապետություն թույլատրվել է 2946, արգելվել՝ 603 տրանսպորտային միջոցի մեկնումը։