կարևոր
1932 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-20 17:23

«Բարսելոնա»-ում քննարկվում են մինչև փետրվար խաղերն առանց երկրպագուների անցկացնելու հարցը

«Բարսելոնա»-ում քննարկվում են մինչև փետրվար խաղերն առանց երկրպագուների անցկացնելու հարցը

Կատալոնական «Բարսելոնա»-ն հնարավոր է համարում առանց հանդիսականի հանդիպումներ անցկացնել մինչև 2021 թվականի փետրվար ամիսը: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն:

Կատալոնական ակումբի վերլուծաբանները երկու եզրակացության են հանգել: Մեկը՝ 2019-20 մրցաշրջանը պետք է ժամանակից շուտ ավարտել, հաջորդ մրցաշրջանում խաղերը մինչև 2021 թվականի փետրվար անցկացնել առանց երկրպագուների: Եվ երկրորդ տարբերակով առաջարկվում է ընթացիկ մրցաշրջանն ավարտին հասցնել հունիս-օգոստոս ամիսներին, իսկ նոյեմբերից անցկացվող խաղերին ներկա լինեն նաև երկրպագուներ:

Ավելի վաղ լուրեր կային, որ «Բարսելոնա»-ն կկորցնի մոտ 20 միլիոն եվրո, եթե Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը շարունակվի առանց հանդիսականների: «Կապտանռնագույնները» «Նոու Կամպ» մարզադաշտում անցկացրած ամեն խաղում կորցնելու են 3,3 միլիոն եվրո միայն տոմսերի վաճառքից: Իսկ ակումբի ընդհանուր ֆինանսական կորուստը կազմելու է մոտ 20-25 միլիոն եվրո:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց  մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: