ԱՀ պարետի որոշմամբ՝ Արցախի պետական սահմանի անցակետով ապրիլի 22-ից արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների ելքը՝ որոշ բացառություններով։
Որոշման համաձայն՝ բացառություն է արվում
- բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և մեկ ուղեկցողի համար՝ որոշ ընթացակարգերի պահպանմամբ, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում՝ որոշ ընթացակարգերի պահպանմամբ, առողջապահական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում՝ որոշ ընթացակարգերի պահպանմամբ, հոգեհանգստի կամ թաղման արարողության մասնակցելու նպատակով հանգուցյալի մերձավոր ազգականների համար՝ որոշ ընթացակարգերի պահպանմամբ, պաշտոնական այցերի դեպքում՝ որոշ ընթացակարգերի պահպանմամբ։
- ԱՀ պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի և տեխնիկայի համար, ԱՀ քաղաքացի չհանդիսացող անձանց ընտանիքների՝ ԱՀ քաղաքացի հանդիսացող անդամների համար՝ համապատասխան հիմնավորող փաստաթղթերը ԱՀ ոստիկանությանը ներկայացվելու դեպքում,
Պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերում։