կարևոր
1240 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-20 14:30

ԱԻՆ-ում մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է 249 դեպք. արձանագրվել է 11 մահ

ԱԻՆ-ում մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է 249 դեպք. արձանագրվել է 11 մահ

Ապրիլի 13-19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 249 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 96 հրդեհի, երկու փլուզման, մեկ որոնողափրկարարական, մեկ ջրահեղձման դեպք, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, ինքնասպանության 9-ը փորձ, ինչպես նաև 64 կենցաղային կանչ. տուժել է 63 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երկու քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման չորս դեպք. տուժել է յոթ քաղաքացի:

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման երեք դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված երեք տրանսպորտային միջոց: