28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Գերմանիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ապահովել կորոնավիրուսով վարակված օտարերկրյա ծանր հիվանդների բուժման ծախսը: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը նշել է, որ խոսքը բացառապես արտակարգ դեպքերին է վերաբերում՝ կապված կորոնավիրուսի հետ, երբ հարևան երկրների սեփական հնարավորություններ բավարար չեն:
Ներկայում Գերմանիայի բժշկական հաստատություններում բուժվում է ավելի քան 200 ծանր հիվանդ, որոնք կորոնավիրուսից ամենաշատ տուժած եվրոպական երկրներից են: Շպանի խոսքով, Գերմանիան ի վիճակի է և պատրաստ է անհրաժեշտության դեպքում ընդլայնել այդ աջակցությունը՝ օգնելու եվրոպացի հարևաններին: Նա նշել է, որ այդ նպատակով ծախսերը կարող են կազմել մինչև 20 մլն եվրո: