27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է աջակցել Իրանին նոր տեսակի կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե Իրանին օգնություն է պետք այդ հարցում, ես պատրաստ եմ ինչ-որ բան անել, եթե նրանք դա ցանկանան, եթե խնդրեն»,- Թրամփի խոսքերը մեջբերում է գործակալությունը:
ԱՄՆ առաջնորդը նշել է, որ եթե Իրանին անհրաժեշտ են ԹԱՕ սարքեր, ապա ԱՄՆ-ն ունի այդպիսի հազարավոր սարքեր:
«Ի՞նչ պետք է անեն նրանք: Լինեն խելացի և համաձայնեն գործարք կնքել»,- ասել է Թրամփը: