կարևոր
2285 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-20 13:01

Կառավարությունը սպառված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց այս պահի դրությամբ փոխհատուցել է շուրջ 486 հազար բաժանորդի

Կառավարությունը սպառված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց այս պահի դրությամբ փոխհատուցել է շուրջ 486 հազար բաժանորդի

Կառավարությունը սպառված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց այս պահի դրությամբ փոխհատուցել է շուրջ 486 հազար բաժանորդի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

Ինչ վերաբերում է փողոցներում մարդկանց կուտակումներին և ոստիկանության՝ վերջիններիս փաստաթղթերը չստուգելուն, Նաիրի Սարգսյանը հավաստիացրեց՝ ոստիկանությունը շարունակում է իր աշխատանքները:

Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ մինչ այժմ իրականացված միջոցառումների արդյունքում կառավարությունը ծախսել է 12.5 միլիարդ դրամ: Ծրագրերը վերաբերել են ավելի քան 460 հազար քաղաքացու: