24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը անընդունելի է համարում վարչապետի ուղերձից առաջ նկարահանված կադրերի արտահոսքը։ Այս մասին խորհրդարանում հրավիրված ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Իմ քայլը» խմբակցության համար տեղի ունեցածն անընդունելի է, և ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետևանքներ։ Մեզ համար սա տեղեկատվական անվտանգության խնդիր է։ Այն անձինք, որոնք պատասխանատու են կատարվածի հետ կապված, կրելու են պատասխանատվություն։ Եթե կարճ ժամանակում դա տեղի չունենա, մենք պատրաստվում ենք խմբակցություն հրավիրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին` պահանջելու, որ նման դեպքեր այլևս տեղի չունենան»,- ասաց Մակունցը։
Ապրիլի 17-ին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստատեսային ուղերձին նախորդած կադրերը հայտնվել են համացանցում։ Ուղիղ եթերն ապահովող Հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ ուղերձը հեռարձակելու համար բաց կապուղի է տրամադրել մի քանի լրատվամիջոցների։