01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման երեք փաթեթ է ներկայացրել կառավարություն։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։
«Փաթեթներից առաջինը վերաբերում է օրավարձով աշխատողներին աջակցությանը, երկրորդը` տաքսու վարորդներին, երրորդ փաթեթով առաջարկում ենք աջակցություն ցույց տալ այն միայնակ ծերերին, հաշմանդամություն ունեցող անձանց և բազմազավակ ընտանիքներին, որոնք միայն նպաստ կամ թոշակ են ստանում»,- ասաց Մելքումյանը։
ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 14 միջոցառում է հաստատել։