կարևոր
8652 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-20 13:45

Զարմանալի փաստեր քնի մասին

Զարմանալի փաստեր քնի մասին

Մեր ժամանակի մեկ երրորդը մենք անցկացնում ենք երազների զարմանահրաշ աշխարհում։ Տարիներ առաջ գիտնականները շատ քիչ բան գիտեին գիշերային երազների մասին։ Այժմ փորձագետներին հայտնի են քնի մասին մի քանի հետաքրքիր փաստեր, որոնք Yerkirmedia.am-ը ներկայացնում է ձեզ։

1. Մենք ավելի լավ ենք քնում նորալուսնի, քան լիալուսնի ներքո՝ թեպետ պատճառները դեռ բացահայտված չեն։

2. Եթե Դուք քնում եք անկողին մտնելուց հետո հինգ րոպեում, ապա Ձեզ մոտ քնի պակաս կա։ Նորմալ է, երբ մարդը քնում է պառկելուց հետո 10-15 րոպեի ընթացքում։

3. Մարդու մոտ հոգնածությունը իր գագաթնակետին է հասնում գիշերը ժամը երկուսին եւ ցերեկը ժամը երկուսին, այդ պատճառով ճաշից հետո մարդիկ հաճախ քնել են ուզում։

4. Երկուշաբթի օրը դժվա՞ր եք արթնանում։ Հանգստյան օրերի ժամանակ խախտված բիոռիթմն է մեղավոր։

5. Մարդիկ միակ կաթնասուններն են, ովքեր կարողանում են ինքնակամ հետաձգել իրենց քունը։ 

6. Առավոտյան անկողնուց վեր կենալ չկարողանալը հիվանդություն է, որը վկայում է թերսնման, դեպրեսիայի եւ այլ խնդիրների մասին։

7. 16 ժամից ավել արթուն վիճակը կարող է այնպես ազդել մարդու վարքագծի վրա:

8. Երկար ժամանակ չքնելը նույնն է, ինչ հաց չուտելը, քանի որ լեպտին հորմոնի (հորմոն, որը կարգավորում է մեր ախորժակը) մակարդակը ընկնում է։

9. Անգլիայում կար հատուկ մի պաշտոնյա, որն ամեն առավոտ մարդկանց արթնացնում էր դուռը թակելով՝ աշխատանքից չուշանալու համար։

10.Ճապոնիայում բավականին նորմալ է համարվում աշխատավայրում քնելը։ Սա նշանակում է, որ աշխատակիցը չափազանց շատ է աշխատել կամ ուժասպառ է։

11 Մեր ժամանակների անքնության պատճառներից մեկն էլ 24-ժամյա ինտերնետն է։