29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ֆրանսիայի Վարչապետ Էդուար Ֆիլիպը տեղեկացրել է, որ ոստիկանությունը, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում երկրում մեկուսացման ռեժիմ մտցնելուց ի վեր, անցկացրել է 13.5 միլիոն ստուգում: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:
Ստուգումների արդյունքում գրանցվել է 800 հազարից ավելի խախտում:
«Վերահսկողության շնորհիվ, կարող ենք ասել, որ մեկուսացման միջոցառումների նկատմամբ հարգանքը, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ է»,- ասել է վարչապետը:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լե Դրիանը կոչ էր արել արտերկրում ապրող իրենց քաղաքացիներին, մնալ այնտեղ, որտեղ բնակվում են:
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 152 հազար 894, մահացել է 19 հազար 718 մարդ: