29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Կորոնավիրուսի հետևանքով Չինաստանի տնտեսությանը մեծ հարված հասավ, սակայն կառավարությունը վստահ է, որ կարող է հաղթահարել առաջացած դժվարությունները. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս մասին հայտարարել է Բարեփոխումների և զարգացման հարցերով կոմիտեի տնտեսական բաժնի ղեկավար Յան Պենչենը: Չինաստանի ՀՆԱ-ն 2020 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ընկել է 6.8 տոկոսով: Երկրի տնտեսությունը 1992 թվականից ի վեր առաջին անգամ նվազում է արձանագրել:
«Առաջին եռմասյակը ծայրահեղ անսովոր էր: Կորոնավիրուսի տարածումը Չինաստանի տնտեսության համար եղավ աննախադեպ հարված: Մակրոտնտեսական բոլոր գլխավոր ցուցանիշներն էականորեն նվազել են»,- ասել է նա: Պաշտոնյան հավելել է, որ համաճարակը դարձել է փորձություն Չինաստանի տնտեսության համար: Պայքարի շրջանակում կառավարությունը ստիպված է եղել վճարել կոնկրետ գումար, որպեսզի փրկի մարդկանց կյանքը: Նա նշել է, որ մարդկանց կյանքն ու առողջությունը գին չունեն, այնպես որ, կարճաժամկետ տնտեսական դժվարություններն արդարացված հատուցում են:
Նա վստահություն է հայտնել այն մասին, որ Չինաստանը, հիմնվելով իր հսկայական ներքին շուկայի վրա, կարող է հաղթահարել ստեղծված ժամանակավոր դժվարությունները:
Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է 82 հազար 747, մահացել 4 հազար 632 մարդ: